Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի եւ Ավանի նստավայրում այսօր «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանի համար «Շտապօգնության» ծառայություն հրավիրվեց։ Նշենք, որ մինչ այդ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ցանկանում էր միջնորդություն ներկայացնել, սակայն նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը պնդեց, որ փաստաբանը Կարո Եղնուկյանի ներկայությամբ միջնորդությունը ներկայացնի։
Հայտարարված ընդմիջումից հետո ոստիկանության աշխատակիցը հայտարարեց, որ Կարո Եղնուկյանի առողջական վիճակը վատացել է, զարկերակային ճնշումը բարձրացել է, եւ նա չի կարող ներկայանալ նիստերի դահլիճ։