00:00:00

2018 թ. տնտեսական ակտիվությունն աճել է 5.8%-ով. ԱՎԾ-ն հրապարակել է նախնական տվյալները

17:10, 31 հունվար 2019 Տնտեսություն

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018 թվականի հունվար-դեկտեմբերի մակրոտնտեսական նախնական ցուցանիշները: Ըստ ԱՎԾ-ի՝ 2018 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.8%: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017 թվականի համեմատ ավելացել է 4.3 տոկոսով և կազմել 1.74 տրիլիոն դրամ: Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 890 միլիարդ դրամ, որը 2017 թվականի համեմատ քիչ է 7.6%-ով: 2018 թվականին շինարարության ծավալը կազմել է 422 միլիարդ դրամ, աճը՝ 4.5%: Առևտրի շրջանառությանը ծավալը 2.93 տրիլիոն դրամ է, աճը՝ 8.7%: Ծառայությունների ծավալը կազմել է 1.764 տրիլիոն դրամ, աճը՝ 18.8%: ԱՎԾ-ն հայտնում է, որ սպառողական գներն աճել են 2.5%-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 3.8%-ով: Ընդ որում, պետական հատվածում աշխատավարձի աճը կազմել է 1.6%, ոչ պետականում՝ 4%: Արտաքին առևտրաշրջանառությունը 2018 թվականին կազմել է 7 միլիարդ 375 միլիոն դոլար, աճը՝ 16.4: Արտահանման ծավալները 2.4 միլիարդ դոլար է, իսկ ներմուծմանը՝ 4.97 միլիարդ: Եթե արտահանումն աճել է ընդամենը 7.8%-ով, ապա ներմուծումը՝ 21.1%-ով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր