00:00:00

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ՌԴ սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալում հնչել են կրակոցներ. կան բերման ենթարկվածներ

23:20, 14 մարտ 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալից Ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ կատարել են սահմանային գոտու ռեժիմի խախտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր մեկնած Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի բնակիչներ, 26-ամյա Հարություն Կարապետյանը, 32-ամյա Հակոբ Բաղդասարյանը և 19-ամյա Սամվել Հովսեփյանը, խախտելով սահմանային գոտու կանոնները, առանց թույլտվության, ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այնտեղ Հ. Կարապետյանը իր մոտ ապօրինի պահվող, համագյուղացի 36-ամյա Արտեմ Ավետիսյանին պատկանող «ՍԿՍ» տիպի որսորդական ակոսափող հրազենով որս կատարելու նպատակով սահմանային գոտում կրակոցներ է կատարել: Շարունակությունն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր