00:00:00

«Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը կընդունվի շահագրգիռ կողմերի փոխհամաձայնությամբ

23:12, 14 մարտ 2018 Իրավական

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ Ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հերթական աշխատանքային քննարկումը: Հանդիպմանը ներկա են գտնվել ազգային փոքրամասնությունները ներկայացնող ԱԺ  պատգամավորներ, ինչպես նաև ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի շուրջ երկու տասնյակ անդամներ: Քննարկման նպատակն էր ընդհանուր համաձայնություն ձևավորել օրենքի նախագծի առանցքային դրույթների վերաբերյալ: Աշխատանքային քննարկմանը փոխնախարար Քոչարյանը մասնակիցներին ներկայացրել է նախորդ հանդիպման ընթացքում նրանցից ստացված գրավոր առաջարկությունների հիման վրա օրենքի նախագծում կատարված փոփոխությունները: Այնուհետև, ծավալված քննարկումների արդյունքում ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի անդամների հետ մի շարք դրույթների վերաբերյալ ևս համաձայնություն է ձեռք բերվել, ինչի արդյունքում խմբագրված օրենքի նախագծի վերջնական տարբերակն առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի Կառավարություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր