00:00:00

Տանը հրդեհ է բռնկվել. 65-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

21:22, 14 մարտ 2018 Իրավական

Մարտի 14-ին` ժամը 09:39-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ (երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են) և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խարբերդի ամառանոցների Նալբանդյան փողոցի տներից մեկում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1953թ. ծնված Ռ.Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել տնից և այրվածքներով հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների» հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:14-ին, մարվել՝ 11:55-ին: Այրվել են տան և ձեղնահարկի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ) և գույքը՝ ամբողջությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր