00:00:00

Առաջիկա տարիներին ԵՄ-ն ու ՀԲ-ն Հայաստանին կհատկացնեն ավելի քան 700 միլիոն եվրո

18:11, 17 հունվար 2019 Տնտեսություն

Առաջիկա տարիներին Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը շուրջ 13 միլիարդ եվրո կտրամադրեն` «Արևելյան գործընկերության» ծրագրին մաս կազմող վեց պետություններում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Բելառուսում ենթակառուցվածքային մի շարք լայնամասշտաբ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով: Ծրագրի մեկնարկի մասին ԵՄ-ն հայտարարեց հունվարի 15-ին: Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների գծով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի խոսքով՝ «այս ծրագրի ամբողջացումը համատեղ մի հանձնառություն է, որը հնարավորություն կտա զգալի դրական արդյունքներ ապահովել տարածաշրջանի բոլոր բնակիչների համար»: ԵՄ հրապարակած փաստաթղթի համաձայն, այս ծրագրի շրջանակներում Հայաստանին հատկացվելու է ավելի քան 700 միլիոն եվրո: Փաստաթղթի հեղինակների կողմից մատնանշվող հայաստանյան առաջնահերթ ծրագրերի մեծ մասն առնչություն ունեն «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետ, հյատնում է Ազատությունը: Հրապարակված փաստաթղթից մասնավորաբար տեղեկանում ենք, որ «Հյուսիս-Հարավի» Արտաշատ-Ագարակ հատվածի շինարարությանը նախատեսվում 450 միլիոն եվրո հատկացնել: 41 միլիոն եվրո կհատկացվի Գյումրի-Բավրա, ևս յոթուկես միլիոն` Երևան-Վանաձոր ավտոճանապարհների վերանորոգմանը: Բացի այդ, ԵՄ-ն և Համաշխարհային բանկը նախատեսում են շուրջ 15 միլիոն եվրո տրամադրել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման համար: Ընդհանուր առմամբ, ծրագրի հեղինակները հատկացվող 13 միլիարդ եվրոյով նախատեսում ենմինչև 2030 թվականը98 լայնածավալ ծրագիր ավարտին հասցնել: Զրոյիցկառուցվելու կամ հիմնանորոգվելու ենշուրջ4 հազար 800կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհներ և երկաթուղային գծեր, ինչպես նաև վեց նավահանգիստ, 11 լոգիստիկ կենտրոն, մի շարք օդանավակայաններ և սահմանային անցակետեր: Նշեմ, ի դեպ, որ ծրագրի շրջանակներում հարևան Վրաստանին շուրջ 3 միլիարդ եվրո կհատկացվի: Դրա մոտ 10 տոկոսն` ավելի քան 300 միլիոն եվրոն, նախատեսվում է ծախսել Անակլիա նավահանգստի և հարակից տրանսպորտային հանգույցների կառուցման վրա: Եվս 61 միլիոն եվրո եվրոպացիները կծախսեն Քութաիսիի միջազգային օդանավակայանի բեռնափոխադրումների տերմինալի կառուցման համար: Վրաստանը և Հայաստանը միմյանց կապող Սադախլոյի «Բարեկամության կամրջի» շինարարությանը ծրագրի հեղինակները նախատեսում են մոտ 6 միլիոն եվրո հատկացնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր