00:00:00

Անվանվել են համաշխարհային տնտեսության հիմնական սպառնալիքները

03:56, 17 հունվար 2019 Տնտեսություն

Տնտեսական պատերազմը և միջազգային աշխարհաքաղաքական լարվածությունը կդառնան 2019-ի համաշխարհային տնտեսության հիմնական սպառնալիքները՝ ասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնագետների զեկույցում՝ գրում է lenta.ru-ն։ Ֆորումի մասնակից գիտնականների, տնտեսագետների և իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ միջազգային տնտեսությունը փոխադարձ շահույթի ձեռքբերման միջոցից վերածվում է «ռազմավարական հակամարտության գործիքի»։ Մոտակա ամիսները որոշիչ նշանակություն կունենան դրա ապագայի համար՝ վստահ է Ֆորումի նախագահ Բորգե Բրենդեն։ Համաշխարհային տնտեսությանը սպառնացող երևույթերի թվում նշվել են նաև կիբերհարձակումները և կլիմայի փոփոխությունը։ Հեղինակների կարծիքով՝ գլոբալ աճը գտնվում է իր գագաթնակետի վրա և շուտով կարող է դանդաղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր