00:00:00

2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկներին լրացուցիչ պատժի կրումից ազատելու վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվեց

23:41, 16 հունվար 2019 Իրավական

2019թ. հունվարի 15-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների գործով երկու կողմի վերաքննիչ բողոքները: Դրանք ներկայացվել էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018թ. սեպտեմբերի 24-ի դատավճռի դեմ, որով դատարանը լրացուցիչ պատիժ նշանակեց Արաբկիր ԲԿ բժիշկներ Լիլիթ Վարդանյանի ու Զարինե Այվազյանի նկատմամբ, բայց միաժամանակ ազատեց պատժի կրումից վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Հիշեցնենք, որ 2015 թ. հունիսի 15-ի դատավճռով Լ․ Վարդանյանը և Զ․ Այվազյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ ու նրանց նկատմամբ նշանակվել էր ազատազրկման ձևով պատիժ՝ համապատասխանաբար 2 տարի և 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Միաժամանակ ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունված համաներմամբ դատարանն ամբաստանյալներին ազատել էր պատժի կրումից: Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի և Կազմակերպության իրավաբան Տ. Սիրադեղյանի բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը 2016 թ. հունիսի 24-ին լրացուցիչ պատժի նշանակման մասով գործն ուղարկել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր