00:00:00

Տուգանված 4 քաղաքացի և ոչ մի պատասխանատու պաշտոնյա. աղբահանության խնդիրը Վանաձորում

21:43, 12 մարտ 2018

Վանաձորում չսահմանված վայրում աղբ թափելու համար 2017թ.-ին տուգանվել է 4 քաղաքացի՝ յուրաքանչյուրը 20.000-ական ՀՀ դրամով: Բոլոր դեպքերում չսահմանված վայրում շինարարական աղբ է թափվել: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը այս տեղեկատվությունն է տրամադրել՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան: 2018թ. փետրվարի 8-ին Վանաձորի քաղաքապետին ուղղված հարցմամբ հետաքրքրվել էինք, թե որ կազմակերպություններն են Վանաձորում աղբահանություն իրականացնում և արդյոք որևէ անձ 2016 թ.-ից մինչ օրս ենթարկվել է վարչական պատասխանատվության ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1 հոդվածով, թե՝ ոչ: Նշենք, որ Օրենսգրքի 43.1 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում ինչպես չսահմանված վայրում աղբ թափողների, այնպես էլ աղբահանման աշխատանքները ժամանակին չկազմակերպած պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր