Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին սկսել է աշխատել Թբիլիսիի նախագահական պալատից, որտեղ ավելի վաղ աշխատել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Կավելաշվիլին պատրաստվում է ամանորյա ուղերձ ձայնագրել քաղաքացիների համար։ Նա նաև երկար հարցազրույց է տվել, որը կցուցադրվի Ամանորից մի քանի ժամ առաջ։
Զուրաբիշվիլին, ում պաշտոնավարման ժամկետը լրացել է դեկտեմբերի 29-ին, բազմիցս հայտարարել է, որ լեգիտիմ նախագահ է և չնայած իր լիազորությունների ժամկետի ավարտին, նա կշարունակի մնալ նախագահ։ Վրաստանում շատերը հավատացին, իսկ որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ Զուրաբիշվիլիին կոչ արեցին չլքել պալատը։ Սակայն Կավելաշվիլիի երդմնակալության օրը նա հայտարարեց, որ կլքի նախագահական նստավայրը։
Դեկտեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցավ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։ Նա դեկտեմբերի 14-ին ընտրական կոլեգիայի կողմից ընտրվել է հինգ տարի ժամկետով։
Սա առաջին անուղղակի նախագահական ընտրություններն էին Վրաստանում։ Նրա նախորդը՝ Սալոմե Զուրաբիշվիլին չի ճանաչում նոր նախագահին, քանի որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծված է