00:00:00

Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ

20:29, 31 դեկտեմբեր 2024 Իրավական

 

 

Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Այս մասին հաղորդագրություն էտարածել ՆԳՆ-ն։

Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։

Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․

1) իրավաբանական անձինք պետք է ձեռք բերեն լիցենզիա հրագործական արտադրատեսակների ներմուծման, ինչպես նաև կենցաղային նշանակության III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման համար,

2) Անցանկալի հետևանքներից խուսափելու համար իրավաբանական անձինք բացի լիցենզիա ստանալուց պետք է նաև ձեռք բերեն համապատասխան թույլտվություն։

3) Հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը ՆԳՆ-ի կողմից թույլատրվում են բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար։ Օրինակ՝ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ տեղի ունեցած հրավառությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, այսինքն հրավառություն իրականացնող ընկերությունը ունեցել է լիցենզիա և ստացել է ՆԳՆ-ի կողմից համապատասխան թույլտվությունը։

ՆԳՆ-ն հորդորում է հրավառություն իրականացնող կազմակերպություններին ունենալ համապատասխան լիցենցիա, միաժամանակ հրավառություն իրականացնելու համար ձեռք բերել նաև թույլտվություն։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր