«Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է Արսեն Վենգերին` մյունխենյան ակումբ հրավիրելու մասին լուրերը.
«Ոչ, մենք կապ չենք հաստատել Վենգերի հետ: 100%-ով վստահ եղեք: Ոչ Վենգերի, և ոչ էլ այլ մասնագետի հետ չենք կապվել: Չենք մտածել նոր մարզիչ հրավիրելու մասին: Նման բոլոր խոսակցությունները հորինված են»,- Սալիհամիջիչի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Հիշեցնենք, որ վերջերս խոսակցություններ էր տարածվել այն մասին, որ ֆրանսիացին դեմ չէ գլխավորել «Բավարիան»: