00:00:00

Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի մահվան փաստով ԿԸՀ-ն նրա գրանցումը ճանաչեց ուժը կորցրած

00:52, 29 նոյեմբեր 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած ճանաչեց Հանրապետական կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սուսաննա Գևորգյանի գրանցումը՝ հիմք ընդունելով նրա մահվան վկայականը: ԿԸՀ-ն նման որոշում կայացրեց նոյեմբերի 28-ի արտահերթ նիստում: «ԿԸՀ-ում Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ստացվեց գրություն, որով մեզ տեղեկացրին, որ մահացել է իրենց ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու առաջարկեց հարցը ընդգրկել նիստի օրակարգում: ԿԸՀ-ում ուղարկված գրությանը կից ներկայացվել էր  նաև մահվան վկայական: Համաձայն մահվան վկայականի՝ ՀՀԿ ցուցակով թիվ 4 ընտրատարածքում առաջադրված  պատգամավորի թեկնածու Սուսաննա Պարգևի Գևորգյանը մահացել է:  «Մահվան փաստով պայմանավորված՝ ներկայացվել է  փաստաթուղթ նրա գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին»,- նշեց Մուկուչյանը: ԿԸՀ-ն քվեարկությամբ Սուսաննա Գևորգյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր