00:00:00

Վալերիյ Օսիպյանը հանդիպել է քաղաքացիների հետ

00:12, 29 նոյեմբեր 2018

Նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպեց քաղաքացիների հետ:  Քաղաքացիները հիմնականում ներկայացրին դիմումներ, բողոքներ, և առաջարկություններ: Որոշ քաղաքացիներ էլ եկել էին ոստիկանություն շնորհակալություն հայտնելու համար: Հանդիպմանը մասնակցողների բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, ոստիկանության ծառայողների գործողություններին, նաև անգործության հետևանքով առաջացած խնդիրներին: Որոշ դեպքերով ոստիկանության պետը տեղում հանձնարարեց ուսումնասիրել բողոքները և պատշաճ լուծում տալ հարցերին, նաև ընդունվեցին գրավոր դիմումներ: Կային նաև խնդիրներ, որոնք ոստիկանության իրավասությունից դուրս էին: Դրանց լուծման ուղղությամբ Վալերիյ Օսիպյանը պարզաբանումներ ներկայացրեց քաղաքացիներին և ուղղություն ցույց տվեց: Հիշեցնենք, որ ոստիկանության պետը պարբերաբար հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ: Ընդունելություններին հերթագրվելու համար կարող եք դիմել ոստիկանություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր