00:00:00

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի անդամներին

21:56, 28 նոյեմբեր 2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի ԵՄ անդամ երկրների պատվիրակներին: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը: Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումներն ու ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի բովանդակությունն ու Հայաստանի համար դրա իրականացման նշանակությունը: Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ճանապարհային քարտեզի միջոցառումները համահունչ են կառավարության կողմից իրականացվող քայլերին և վստահություն հայտնել, որ դրանց իրականացումը հետագա բարեփոխումների հիմք կհանդիսանա: Դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական խորհրդի աշխատանքային խմբի ղեկավարը գոհունակությամբ են խոսել հայկական կողմի պատրաստած ճանապարհային քարտեզի նախագծի մասին, որը քննարկվել է երեկ Երևանում կայացած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստի շրջանակներում։ Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև ՓՄՁ-ների զարգացմանը նպաստող կառավարության կողմից իրականացվելիք առաջիկա քայլերին: Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև հանրային կառավարման ոլորտի արդյունավետության ու Հայաստանում տարբեր ոլորտներում և մակարդակներում կանանց ներգրավվածության հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր