00:00:00

Ջրի սակագինը կթանկանա շուրջ 11 դրամով, սակայն սակագնի բարձրացման կիրառումը կհետաձգվի մինչև 2025 թվականը. ՀԾԿՀ

20:22, 28 նոյեմբեր 2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այսօր կայացած նիստում քննելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուց­ման սակագների ճշգրտման մասին հարցը, հաստատել է, որ 1 խմ ջրի սակագինը կթանկանա 10,858 դրամով, սակայն սակագնի բարձրացման կիրառումը կհետաձգվի մինչև 2025 թվականը: Նշենք, որ ըստ «Վեոլա ջրի» հաշվարկի՝ սակագինը պետք է բարձրանար 202,272 դրամ/խմ սակայն ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի ծառայությունների մատուցման գումարային սակագինը ճշգրտել և սահմանել է 191,414 դրամ/խմ: Ըստ ՀԾԿՀ մամուլի հաղորդագրության՝  հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված վարձակալության պայմանագրի և ընկերության լիցենզիայի պայմաններով ամրագրված սակագնի ճշգրտման գործոնները, ինչպես նաև՝ հաշվի առնելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև 2018 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը (որի համաձայն հաշվարկված 202,272 դրամ/խմ սակագնից 10,858 դրամ/խմ մեծությունը, համապատասխան ճշգրտումներից հետո, տեղափոխվել է 2025 թվական), որոշեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը ճշգրտել և սահմանել 191,414 դրամ/խմ՝ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։ Հանձնաժողովի սահմանած սակագնից 11,414 դրամ/խմ մեծությունը սուբսիդավորելու մասին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գրությամբ ներկայացված տեղեկությունն ընդունվեց  ի գիտություն։ Արդյունքում՝ բաժանորդները խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների համար 2019 թվականին ևս կշարունակեն վճարել գործող 180 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնով։ Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 1-ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր