Ըստ նրա՝ Հայաստանը մտադիր են դարձնել ժողովրդավարական երկիր եւ ինչ-որ մեկը Սահմանադրության հետ կապ չունեցող բան չպետք է ասի:
Մարուքյանը մտահոգ է, որ նոր խորհրդարանի ժամկետը կրճատելու մասին խոսակցությունները կարող են ազդել մարդկանց տրամադրությունների վրա. «Որ անիմաստ է, ժամանակվոր է, կարող են չմասնակցել ընտրություններին: Չկա նման բան, պատմական ընտրություներ են՝ 5 տարով»:
Նա վստահ է, որ նման հայտարարություն անողները զգում են, որ չեն ընտրվելու, իսկ իրենք վախերը կոտրելով, կարծրատիպերը ջարդելով գնում են առաջ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունն էր հայտարարել նոր խորհրդարանի՝ հնարավոր 2 տարվա կյանքի մասին:
Irakanum.am