00:00:00

Անհեթեթություն․ Ավինյանի գրասենյակից՝ Շահնազարյանին

19:59, 28 նոյեմբեր 2018

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից անհեթեթություն են որակում ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանը թող կոռուպցիայից չխոսի այնքան ժամանակ, քանի դեռ Տիգրան Ավինյանը բանտախցում չէ։ Նշենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում Շահնազարյանն ասել էր․ «Քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բանտախցում չէ, նրա մտքով թող չանցնի խոսել կոռուպցիայի մասին։ Որևէ իրական քայլ կոռուպցիայի դեմ բացարձակապես չի կատարվել, ընդամենը պրոպագանդա»,- հայտարարեց նա։ Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանի ստեղծած ու չրի արտադրությամբ զբաղվող ընկերությունը 2018-ին հայտ է ներկայացրել և 35 հազար դոլար դրամաշնորհ ստացել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը լրագրողներին ասել էր, որ գործընթացը սկսվել էր փետրվարից, երբ Տ.Ավինյանը կառավարության անդամ չէր. «Գործընթացի փուլերի գերազանցապես բոլոր մասերը գրեթե անցած եղել են նախքան իր փոխվարչապետ նշանակվելը: Եվ զուտ գրանտի տրամադրման պահը համընկել է պարոն փոխվարչապետի նշանակման հետ»։ Irakanum.am-ին Ավինյանի գրասենյակից հայտնեցին, թե նման անհեթեթ հայտարարությունները չեն մեկնաբանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր