00:00:00

N11 դպրոցի ուսուցչուհին բռնություն է կիրառել. 10–ամյա աշակերտների ծնողները դիմել են Ոստիկանություն

02:05, 28 նոյեմբեր 2018

Մոնթե Մելքոնյանի անվան N11 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com–ը։ Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին է դիմել 38-ամյա Դիաննա Ս.-ն և հայտնել, որ օրեր առաջ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի դասասենյակներից մեկում ուսուցչուհի՝ նույն վարչական շրջանի բնակիչ, 60-ամյա Սուսաննա Ա.-ն գրքով հարվածել է իր աղջկա՝ 10-ամյա Ս. Հ.-ի այտին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Նույն օրը նմանատիպ ահազանգ է հնչեցրել նաև նույն համայնքի բնակիչ, 33-ամյա Վարդուհի Ե.-ն, ով հայտնել է, որ նույն ժամանակ Սուսաննա Ա.-ն գրքով հարվածել է իր աղջկա՝ 10-ամյա Էլեն Մ.-ի աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, երեխաներին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր: Նշենք, որ ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր