00:00:00

Բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն, «BMW X6»-ի վարորդը դիմել է փախուստի․ կան վիրավորներ

16:42, 23 սեպտեմբեր 2026 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում բախվել են «BMW X6» մակնիշի և «BYD» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BYD»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր