Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի ֆրանսախոս դաշնային օմբուդսման Ժերոմ Աասի և հոլանդախոս դաշնային օմբուդսման Դավիդ Բաելեի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են օմբուդսմանական հաստատությունների անկախ և արդյունավետ գործունեության երաշխիքները, քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության կառուցակարցերը, ազդարարների իրավունքների ապահովման հարցերը, ինչպես նաև հաստատությունների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ից։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ օմբուդսմանական հաստատությունների արդյունավետ գործունեության համար առանցքային նշանակություն ունեն ոչ միայն օրենսդրական երաշխիքները, այլև դրանց գործնական իրացման համար անհրաժեշտ մարդկային, ֆինանսական ռեսուրսները, շենքային բավարար պայմաններն ու անկախ գործունեության ինստիտուցիոնալ կառուցակարգերը։
Կողմերը քննարկել են հաստատությունների միջև համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։