00:00:00

Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս

22:10, 19 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն չեն կարողանում հասցնել օդային պատերազմի տեխնոլոգիաների արագ զարգացման հետևից, որոնք այժմ օգտագործվում են Ուկրաինայում:

Նրա խոսքով՝ օդային պատերազմի նախապատրաստման ներկայիս մոտեցումները կարող են հնանալ արդեն հաջորդ տարվա կեսին:

«Հակաօդային, հակահրթիռային և հակաբալիստիկ պաշտպանությունը լուրջ խնդիրներ ունի։ Եվ եկեք անկեղծ լինենք. դա վերաբերում է Ուկրաինային, ամբողջ Եվրոպային և ՆԱՏՕ-ին»,- ասել է Ռինկևիչսը։

Նա նշել է, որ եթե Ռուսաստանը որոշի մի քանի հրթիռ արձակել ՆԱՏՕ-ի տարածքի ուղղությամբ, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա, որը դժվար կլինի հաղթահարել: Առանձին խնդիր է Patriot-ի և ՀՕՊ այլ համակարգերի համար որսացող հրթիռների պակասը։

Միևնույն ժամանակ, Լատվիայի նախագահը չի ակնկալում Ռուսաստանի սովորական ռազմական ներխուժում ՆԱՏՕ-ի երկրներ, բայց կոչ է անում պատրաստ լինել այլ սցենարների՝ դիվերսիաների, կիբեռհարձակումների, ինչպես նաև դրոնների ու հրթիռների հետ կապված միջադեպերի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր