00:00:00

Հայցենք Սուրբ Գևորգ Զորավարի բարեխոսությունը՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար

20:11, 23 սեպտեմբեր 2026 Հասարակություն

Սեպտեմբերի 26-ին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն։ Տեղեկությունը Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից են հայտնում․

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և նախատոնակի արարողություն Սուրբ Գևորգ Զորավարի տոնին նախընթաց:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Գևորգ Զորավարի բարեխոսությունը՝ Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հոգևոր հայրերի, հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր