00:00:00

Մենք զբաղված ենք ավելի կարեւոր խնդիրներով, քան՝ իրար մեջ առաջինը լինելու համար կռիվ մղելը. Մեսրոպ Պապիկյան

15:55, 23 նոյեմբեր 2018

Մի՛ փորձեք սեւ կատուներ նետել այնտեղ, որտեղ դրանք լինել չեն կարող: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական, թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Մեսրոպ Պապիկյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, որ իրենց ընտրական տարածքում առաջադրված 13 թեկնածուներից Մխիթար Հայրապետյանն իբր ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն»ի, իսկ մեկի հորեղբայրն էլ զբաղված է եղբոր որդու համար ձայներ հավաքելով: Նա, մասնավորապես, գրել է. «Անցել է «դաբրոներով» կամ խնամիաբարեկամական կապերով ձայներ կորզելու ժամանակը: Այդ արատավոր երեւույթները չեն կարող տեղ ունենալ «Իմ քայլը» դաշինքում: Եթե ձեր կուսակցություններում շարունակում եք թաղային մարտեր անցկացնել, իրար մեջ ընտրատարածքի չեմպիոնին փնտրել, դա ձեր գործն է, մի պրոյեկտեք այն մեզ վրա: Հավանաբար զբաղված եք եղել կամ հիմա էլ զբաղվում եք ձայներ որսալու գործընթացով ու լավ գիտեք, թե այդ ճանապարհին «դաբրոն» ինչ ազդեցություն ունի: Բայց խորհուրդ կտամ գնահատեք ոչ միայն ձեր ժամանակը, այլեւ՝ մերը: Ես եւ իմ գործընկերները զբաղված ենք ավելի կարեւոր, ավելի խորքային խնդիրներով, քան՝ իրար մեջ առաջինը լինելու համար կռիվ մղելը»,- գրել է Պապիկյանը: Հիշեցնենք, որ «Փաստ» թերթը գրել էր, որ իրենց հասած տեղեկություններով՝ թեկնածուներից մեկի՝ Կարեն Չիլինգարյանի հորեղբայրը «Իմ քայլը» դաշինքի տարածքային շտաբի պետն է ու իր ողջ ջանքերը ուղղում է բացառապես եղբոր որդու համար ձայներ ապահովելուն, չնայած որպես շտաբի պետ պատասխանատու է ռեյտինգային բոլոր թեկնածուների ու ընդհանրապես դաշինքի քարոզչության ու քվեների համար: «Միեւնույն ժամանակ նույն այդ տարածքում առաջադրված մեկ այլ թեկնածու՝ Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը, իր մրցակից–ցուցակակիցներին հասկացրել է, որ ինքն ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն», ուստի մյուսները թող շատ «պատեպատ չտան» իրենց»,- գրել էր թերթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր