Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է, իրազեկում են բնակավայի ֆեյսբուքյան էջում։
«Խնդրում ենք մինչև խնդրի ամբողջական կարգավորումը չօգտագործել ջուրը խմելու, սննդի պատրաստման և կենցաղային նպատակներով։
Խնդրում ենք խստորեն պահպանել նշված պահանջը և հետևել հետագա պաշտոնական իրազեկումներին»,– ասված է հաղորդագրության մեջ։