Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:
Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են ռազմավարական գործընկերությունից բխող երկկողմ օրակարգային հարցերը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Փոխվարչապետը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը և առանձնակի ընդգծել Միացյալ Թագավորության բիզնեսների ներգրավվածության կարևորությունը Հայաստանի տնտեսության զարգացման և երկրում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման տեսանկյունից: