00:00:00

Բժշկական կենտրոնում դանակով հարվածել են բուժակի ձեռքին

01:16, 23 նոյեմբեր 2018 Իրավական

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Գորիսի բժշկական կենտրոնում. դանակահարվել է բուժակը։ Դեպքի վերաբերյալ ահազանգել են բուժաշխատղները։ Պարզվում է՝ Գորիսի 44-ամյա բնակիչը խմած վիճակում գնացել է «Գորիս Բ/Կ» և ծագած վիճաբանության ընթացքում ձեռքին եղած դանակով հարվածել բուժակի ձեռքի ափային մակերեսին՝ պատճառելով վնասվածք: Դանակահարողը, մեր տեղեկություններով, մի քանի անգամ դատապարտվել է գողությունների, նաեւ՝ սպանության փորձի համար։ Տուժած բուժակը հաղորդում է ներկայացրել, ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։ Նշենք, որ վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել բուժաշխատողների վրա հարձակումները։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր