00:00:00

Օսիպյանի կարծիքով հնարավոր է, որ համաներմամբ դուրս եկածը նորից կատարի հանցագործություն

20:36, 22 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշում է՝ համաներումից հետո կրկնահանցագործությունների աճ դեռեւս չի նկատվում եւ բացատրում, թե ինչու է շեշտում «դեռեւս»։ Այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարության ճեպազրույցի ժամանակ նա, մասնավորապես, ասաց. «Ես շատ ուրախ կլինեմ, որ ՔԿՀ–ներում այն բացատրական աշխատանքները, որոնք իրականացվել են այդ քրեակատարողական հիմնարկների ադմինիստրացիայի կողմից, ունենա իր դրական ազդեցությունը, որ մարդիկ չցանկան կրկին հայտնվել ՔԿՀ–ում։ Ցավոք, սակայն, լինում են կրկնահանցագործությունների դեպքեր։ Մենք արդեն իսկ ունենք գրանցված դեպք, որ անձնական ունեցվածքի գողության համար դատապարտվածը համաներմամբ դուրս եկածը նորից կատարել է հանցագործություն»։ Օսիպյանը կարծում է, որ չնայած շատ են ցանկանում, որ բոլորն ուղղված լինեն, օրինապաշտ քաղաքացիներ դառնան, սակայն չի բացառում լինեն մարդիկ, որոնք կրկին կհայտնվեն ՔԿՀ–ում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր