00:00:00

Սպիտակում գողացված մոտ կես տոննա քաշ ունեցող բրոնզե արձանը գտնվել է

17:12, 22 նոյեմբեր 2018 Իրավական

Նոյեմբերի 19-ին Սպիտակում գողացված մոտ կես տոննա քաշ ունեցող բրոնզե արձանը գտնվել է: Այս մասին ՀԺ-ին տեղեկացրերցին ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից: Նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ին Սպիտակի շրջանի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 19 –ին Սպիտակ քաղաքի Տաշիր թաղամասից գողացել են Սպիտակի երկրաշարժի 30-ամյակի կապակցությամբ մետաղյա ձուլվածքով հուշարձան, որը դեռեւս տեղադրված չէր: Հետաքննության արդյունքում հուշարձանը հայտնաբերվել է Սպիտակ քաղաքի Գերմանական թաղամաս չհասած տարածքում: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ արձանը Գերմանական թաղամաս չհասած՝ ամայի տարածքում է եղել: Արձանը Սպիտակ էր տարել ռուսաստանաբնակ գործարար, Սպիտակի նախկին քաղաքապետ Նորիկ Մուրադյանը, որը 1988 թվականի երկրաշարժի 30-ամյակի կապակցությամբ «Սպիտակ» թանգարանային հուշահամալիր է կառուցում։ Կառուցվող հուշահամալիրի մեջ մտնում են 3 հուշարձան, որոնք Նորիկ Մուրադյանը բերել է Մոսկվայից։ Մեկը հրեշտակի արձան է՝ ձեռքերի մեջ խաչ, մյուսը՝ սգացող մոր արձան, 3-րդը զինվորի արձան է՝ ձեռքին փրկված երեխա: Զինվորի արձանն արդեն դրվել է Սպիտակ տանող ճանապարհին, մյուս երկուսը պատրաստվում են դնել մոտ օրերս։ Նոյեմբերի 19-ին անհետացած արձանը սգացող մոր արձանն է եղել, որի անհետացումը նկատել էին այն ժամանակ, երբ գնացել էին տեղադրելու: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր