00:00:00

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

21:31, 21 նոյեմբեր 2018 Իրավական

Նոյեմբերի 6-ին Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքով քրեական գործ է հարուցվել: Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով երեկ հիվանդանոցում մահացել է Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանը: Երիտասարդը վթարի հետեւանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել էր ստոծանին, հեռացվել էր փայծաղը: Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ի երեկոյան՝ հարազատների նախաձեռնությամբ: Մինչ այդ նա «Արմենիա» բժշկական կենտրոնում էր: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր