00:00:00

Սաշիկ Սարգսյանի որդին՝ 11 տարի առաջ տեղի ունեցած դեպքի մասին (տեսանյութ)

21:28, 21 նոյեմբեր 2018 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավթի նստավայրում  ընթանում է  Ալեքսանդր Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական երկրորդ նիստը: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով տուժող, «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը ներկա է նիստին: Ավելի վաղ   Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը  որոշում էր կայացրել բերման ենթարկել Դավիթ Սիմոնյանին: Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին (սպանության փորձ) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը): Սաշիկ Սարգսյանի որդին մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար: https://www.facebook.com/irakanum.am/videos/925984544456539/?__xts__[0]=68.ARCsAYNshYtButwR3ljh9UNiuc3cPe_vA_0u3cJL9q83Qk3SyPGr38PczdijIPQSD6hu95V1IHO15j6gqpSBa2smaLuLyh6FfaofDkdqHuDAVrHqacONKS4s15dy4sYmKhe_T6sEX4J_VTRe8fNsQ9X88brpc_aCU6wz50FAjMVryr90lDdrE4OKeLhfMlilLnAw-b92alayhypHydOvGqg5i82qtDSXg7b_ntCfAV0JW9x49zP0QVt0giG3EwXiSp0B9kqipv7bomoNhk0KGWWNft9_slFM4EAScMFDZfqsNI7cvTP-4I6T5ync5evxHYY50XnMktySBPw&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր