00:00:00

Մասիսում կինը դանակահարել է ամուսնուն, ապա փորձել ինքնասպան լինել

20:41, 21 նոյեմբեր 2018 Իրավական

Ընտանեկան հերթական վիճաբանությունը Մասիսում ունեցել է արյունոտ զարգացում։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան ոստիկանությունն ահազանգ է ստացել մի քաղաքացուց, ով խնդրել է շտապ ոստիկան ուղարկել՝ նշելով, որ մարդ է դանակահարել, ապա թույն խմել։ Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը՝ ընտանեկան վիճաբանության արյունոտ զարգացման է ականատես դարձել։ Պազրվում է ուշ ժամի ամուսինների միջեւ վիճաբանություն է սկսվել կենցաղային հարցերի պատճառով, որի ժամանակ 42-ամյա կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու ծնոտի շրջանին՝ պատճառելով վնասվածք, իսկ երբ վերջինս փորձել է կնոջ ձեռքից վերցնել դանակը՝ վնասվել են նաեւ թե ամուսնու եւ թե կնոջ ձեռքերը։ Այնուհետեւ կինը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մկնդեղ: 42-ամյա կինը շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր