00:00:00

«Հարավկովկասյան երկաթուղին» չարաշահել է գերիշխող դիրքը». ՏՄՊՊՀ որոշմամբ կիրառվեց 30 մլն դրամ տուգանք

16:57, 21 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր՝ նոյեմբերի 21-ին, կայացված որոշմամբ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԷ) ընկերությունը ենթարկվեց ֆինանսական պատասխանատվության: Մենաշնորհային դիրքի չարաշահման համար ընկերության հանդեպ կիրառվեց տուգանք` 30 մլն դրամի չափով: ՏՄՊՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես, ասվում է. «ՀԿ երկաթուղին» փաստացի խոչընդոտել է «ԱՄ գրուպ» ընկերության գործունեությանը՝ պատճառելով լուրջ ֆինանսական վնասներ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «ԱՄ գրուպ» ընկերությունը: Ըստ բողոքի, «Հարավկովկասյան երկաթուղին» չարաշահում է իր մենաշնորհային դիրքը, ինչի հետեւանքով ֆինանսական լուրջ վնաս է պատճառվել իր ընկերությանը եւ խաթարվել դրա բնականոն գործունեությունը: Խնդիրն այն է, որ «ԱՄ գրուպ» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղուց» ձեռք է բերել 40 երկաթուղային վագոն` դրանք հետագայում վերանորոգելու եւ Վրաստանում վերավաճառելու նպատակով: Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ երկաթուղին խոչընդոտում է տնտեսվարողի գործունեությանը, մասնավորապես հրաժարվում է իրականացնել թե դրանց վերանորոգումը եւ թե փոխադրումը` վագոնները փաստացի պահելով իր տիրապետության տակ: Քանի որ ՀՀ տարածքում երկաթուղային փոխադրում իրականացնող այլ ընկերություն չկա, հետեւապես «ԱՄ գրուպը» իր տնտեսական գործունեությունը իրականացնելու համար այլընտրանք չունի, այսինքն վագոնները այլ կերպ եւ այլ ճանապարհով Վրաստան տեղափոխումը պարզապես անհնար է: Տեսնելով, որ տարեցտարի, վագոնների կանգնած մնալու հետեւանքով իր գործունեության վնասն ավելի է մեծանում, «ԱՄ գրուպը» խնդրել է դրանք տեղափոխել առանց վերանորգման, որից հետո, ՀԿԷ-ն պատասխանել է, որ տնտեսվարողը իրեն պարտք է ընդհանուր առմամբ 150 մլն դրամ, որը հաշվարկվել է որպես վագոնները իրենց պատկանող տարածքում կայանելու եւ պահպանման ծախս: Ու թեեւ երկու կողմերի միջեւ պահպանման կամ նման այլ պարտավորությունների վերաբերյալ որեւէ համաձայնություն կամ գրավոր փաստաթուղթ առկա չէ, այնուամենայնիվ այդ պատճառաբանությամբ ՀԿ երկաթուղին հրաժարվել է համագործակցությունից: Երկաթուղային միակ բեռնափոխադրող ընկերության վարքագծի հետեւանքով «ԱՄ գրուպը» կրել է լուրջ ֆինանսական վնասներ՝ հասնելով սնանկության Ֆինանսական խնդիրների պատճառով տնտեսվարողը վագոնները գրավադրել է «Արմսվիսբանկում»` հետագայում դրանք վաճառելու եւ բանկի պարտքը մարելու ակնկալիքով: Սակայն, «Հարավկովկասյան երկաթուղու» վարքագծի հետեւանքով վագոնների վաճառքի շուրջ Վրաստանի գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեղյալ են համարվել , հետեւապես անհնար է դարձել նաեւ բանկի վարկի մարումը եւ գրավադրված վագոններն անցել են բանկի տիրապետության տակ: Բանկը եւս իր հերթին փորձել է բանակցել ՀԿ երկաթուղու հետ՝ վագոնները Վրաստան տեղափոխելու եւ վաճառելու ուղղությամբ, սակայն մերժում է ստացել: Վերոնշյալից հետո ընդդեմ «Հարվկովկասյան երկաթուղու» ՀՀ ՏՄՊՊՀ է դիմել նաեւ «Արմսվիսբանկը», որն իր դիմում-բողոքում նշել է , որ անհասկանալի է երկաթուղու վարքագիծը, քանի որ վերջինս ըստ էության խոչընդոտում է իրացնել փաստացի արդեն բանկին պատկանող գույքը: Մենաշնորհային դիրք ունեցող ընկերության վարքագծի, տվյալ պարագայում գերիշխող դիրքի չարաշահման հետեւանքով անհնար է դարձել «ԱՄ գրուպի» հետագա գործունեությունը, ինչն էլ հասցրել է գործող ընկերության սնանկացման: «ՀԿ երկաթուղու» պատճառաբանությունները անհիմն են եւ ոչ փաստարկված Վարչական վարույթի ընթացքում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ տեւական ժամանակ երկաթուղին մշտապես տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է համագործակցել նախ «ԱՄ գրուպի» ապա նաեւ «Արմսվիսբանկի» հետ՝ խոչընդոտելով տնտեսվարողների գործունեությանը եւ չարաշահելով իր գերիշխող դիրքը: Նախ պատճառաբանել է, որ վագոնները չեն կարող տեղափոխվել առանց վերանորոգման, ապա նշել է, որ կտեղափոխվեն, սակայն առկա է պարտք, որը մարելուց հետո միայն կքննարկեն տեղափոխման հարցը, ավելի ուշ մատնանշել է վագոնների՝ բանկում գրավադրված ժամանակ դատական ակտերով առկա սահմանափակումները, որն ըստ էության իր գործունեությանը չի առնչվում, դիմումի ձեւի թերի լրացված լինելը եւ այլն: ՏՄՊՊՀ որոշմամբ, «Հարավկովկասյան երկաթուղին» պայմանագրի կողմերին՝ «ԱՄ գրուպին» եւ «Արմսվիսբանկին» պարտադրել է նրանց համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես չհիմնավորված պայմաններ, ինչը հանդիսանում է օրենքի խախտում՝ գերիշխող դիրքի չարաշահում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր