00:00:00

Մասիսում հայրը բռունցքներով հարվածել է քնած աղջկան, ապա՝ խեղդել

23:20, 20 նոյեմբեր 2018 Իրավական

Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է  39-ամյա կնոջ սպանության գործով դատավարությունը, որով որպես մեղադրյալ է անցնում հայրը։ Ավելի  վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ 2018 թվականի ապրիլի 20-ին Մասիս քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ բռնության հետքերով։ Թարմ հետքերով անմիջապես ձերբակալվել էր հայրը, ում հետագայում առաջադրվել էր մեղադրանք։ Պարզվում է հոր եւ աղջկա միջեւ պարբերաբար վիճաբանություններ են եղել վերջինիս կողմից ալկոհոլ օգտագործելու հարցի վերաբերյալ։ Դեպքի օրը խմած է եղել հայրը, ով սկսել է վիճել հյուրասենյակում՝ անկողնում, քնած դստեր հետ՝ քնած ժամանակ ձայներ հանելու համար։ Ապա, ըստ մեղադրանքի, երկու բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել  քնած աղջկա կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին՝ գլխի, դեմքի, կրծքավանդակի շրջանին և մարմնի այլ մասերին, իսկ հետո  ձեռքով բռնել է դստեր պարանոցի դիմացի հատվածից, մյուս ձեռքով սեղմելով փակել  բերանը և խեղդամահ արել։ Հորը՝ 67-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործը դատարանում քննվում է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ։  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր