00:00:00

Շենգավիթում ոստիկանները բերման ենթարկեցին անչափահասին դանակահարելու մեջ կասկածվողին

17:22, 20 նոյեմբեր 2018 Իրավական

Ոստիկանության Շենգավիթի բաժին նոյեմբերի 19-ին  ժամը 11.15-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել. «որովայնի պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել 2002 թ. ծնված Հ. Մ.-ին: Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 22.00-ին, Բագրատունյաց պողոտայի թիվ 15 հասցեի մոտից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 2000 թ. ծնված Նորայր Մ.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված վնասվածքն ինքն է հասցրել իր մոտ եղած դանակով, որը ներկայացրել է: Ըստ բժշկի տեղեկանքի՝ Հ. Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր