00:00:00

Տղամարդը ամուսնությունից մեկ ամիս անց սկսել է բռնություն գործադրել կնոջ նկատմամբ

03:00, 18 նոյեմբեր 2018 Իրավական

Երիտասարդ կնոջ ամուսնական կյանքը մեղրամիսից հետո վերածվել է քաոսի։ Ըստ մեղադրանքի՝ տղամարդը, ամուսնանալով Երևան քաղաքի բնակչուհի հետ, համատեղ կյանքի երկրորդ ամսից սկսած նրա նկատմամբ, դրսևորել է անբարյացակամ վերաբերմունք։ Ամուսինները նախ ապրել են Գեղարքունիքում, ապա՝ Աբովյանում, սակայն բնակավարի փոփոխությունը չի ազդել նրանց ամուսնական հարաբերությունների բարելավման վրա, Ամուսինը պարբերաբար, տարբեր պատրվակներ ստեղծելով վիճաբանել է կնոջ հետ, ծեծել։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, եւ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին եւ 3-րդ կետերով։ Քրեական գործով դատարանում սկսվել է դատավարությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր