00:00:00

ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել ընտրական ցուցակով գրանցված իրենց պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար

20:48, 17 նոյեմբեր 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տրամադրել  ԱԺ արտահերթ ընտրություններին  մասնակցող երեք՝ «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր» և  «Օրինաց երկիր» կուսակցություններին՝ պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար: Նոյեմբերի 17-ին հանձնաժողովի արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այս կուսակցությունների պարագայում առաջացել է  փաստաթղթերը լրացնելու համար  48 ժամ տրամադրելու անհրաժեշտություն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով  պատգամավորի թեկնածու Անահիտ Արամայիսի Ստեփանյանի փաստաթղթերից բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը»,- ասաց Մուկուչյանը: «Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակով  պատգամավորի թեկնածու Համլետ Գոգիի Նահապետյանի փաստաթղթերից բացակայում է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության  քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում  Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, ինչպես նաև պատգամավորի թեկնածու Ռաֆայել Միքայելի Ռոստոմյանի փաստաթղթերում բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը: «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակով  պատգամավորի թեկնածու Արմինե Միշայի Բաբայանի փաստաթղթերից բացակայում է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության  քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում  Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, իսկ պատգամավորների թեկնածու Գևորգ Սողոմոնի Հարությունյանի և Վահագն Մեխակի Սողոյանի փաստաթղթերից  բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը»,- հավելեց նա: Նշված ժամկետը լրանում է 2018 թվականի  նոյեմբերի 19-ին` ժամը 16:00-ին:Այն կարող է բողոքարկվել վարչական դատարանում 3-օրվա ընթացքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր