00:00:00

Փաշինյանի թիմակիցը քարոզարշավից առաջ քարոզարշավ է անում (լուսանկարներ)

19:00, 17 նոյեմբեր 2018 Ֆոտոշարք

Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել իշխանական թեկնածուներն արդեն իսկ սկսել են հանդիպումները բնակիչների հետ։ Մասնավորապես Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը արդեն իսկ սկսել է հանդիպումները բնակիչների հետ։ Հանդիպման անունն էլ Սարգսյանը դրել է ճանաչողական։ «Շարունակում եմ ճանաչողական հանդիպումները։ Հանդիպեցի Կարմիրգյուղի, Սարուխանի, Լանջաղբյուրի, Գեղարքունիքի բնակիչների հետ։ Գավառի համայնքներում տրամադրությունը բարձր է, սպասելիքները մեծ, վստահությունը՝ պարտավորեցնող»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանի թիմակիցն ու տեղադրել մի քանի լուսանկար։ Նախընտրական քարոզարշավը դեռ չսկսած նման բնույթի հանդիպումները ոչ այլ ինչ են, քան օրենքի խախտում։ Չնայած, ինչպես նախկին իշխանություններն  էին օրենքը ծառայեցնում իրենց ու իրենց շահերին, այնպես էլ ներկայիս իշխանավորները։ Իհարկե չի բացառվում, որ իշխանական թեկնածուն Երեւանում վերջին ամիսներին այնքան զբաղված է եղել, որ հայրենի մարզի բնակիչներին մոռացել է, հիմա էլ որոշել է քարոզարշավից առաջ ճանաչի, իհարկե զուգահեռ, մարդիկ էլ իրան ճանաչեն, հետո նոր անցնի քարոզչությանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում Հայկ Սարգսյանը, ով ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի տեղակալն է, իր թեկնածությունն առաջադրել է Գեղարքունիքի մարզում։ Հավելենք, որ պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Հույս ենք հայտնում, որ իշխանական թեկնածուն պարզապես օրերն է շփոթել։ Չէ, որ տեղի ունեցած իշխանափոխությունը բացառելու էր նման արատավոր երեւույթները։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր