00:00:00

4 զինծառայողի կյանք խլած վթարի հետքերով. Դավիթ Տոնոյանը ծառայությունից ազատել է մի քանի սպաների

16:30, 17 նոյեմբեր 2018

Սյունիքի մարզում 4 զինծառայողի կյանք խլած ողբերգական վթարի դեպքով պաշտպանության նախարարը մի քանի զինծառայողների ազատել է զինվորական ծառայությունից։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ծառայությունից ազատվել են՝ 1. 1–ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ. 2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա. 3. ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա. 4. ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ. Նախազգուշացում են ստացել հետեւյալ զինծառայողները՝ 1. ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ. 2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ. Խիստ նկատողություն են ստացել՝ 1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ. 2. ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա. Նկատողություն են ստացել 1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ. «Հիշեցում. Այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական պատասխանատվությունից»,– գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր