00:00:00

Հաջողության բանաձեւն է` գիտելիք, չափվածություն, հետեւողական աշխատանք, հմուտ թիմ. Վ. Սարգսյան

14:12, 17 նոյեմբեր 2018

Անցած ամիսները խորը անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսակետից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այս օրերին հաճախ եմ լսում` ինչո՞ւ եք անհանգիստ, չէ՞ որ ՔՊ-ն շարունակում է ձեր արտաքին քաղաքականությունը: Հատկանշական է, որ մեր ընդդիմախոսներն ընդունեցին, որ այդ քաղաքականությունը խոհեմ էր եւ Հայաստանի համար միակ ճիշտը, իսկ իրենց մոտեցումները, մասնավորապես` ՀԱՊԿ-ից եւ ԵՏՄ-ից դուրս գալու պահանջները` անպատասխանատու խառնակչություն: Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, շրջանակային համաձայնագիր ԵՄ հետ, ընդլայնվող գործընկերություն ԱՄՆ հետ, բարիդրացիական փոխգործակցություն Իրանի եւ Վրաստանի հետ, խորացող երկխոսություն Չինաստանի հետ, նշանակալի դերակատարում ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում, մյուս կողմից` նախագահություն Ֆրանկոֆոնիայի կազամակերպությունում: Հաջողության բանաձեւն է` գիտելիք, չափվածություն, հետեւողական աշխատանք, հմուտ թիմ: Միայն հայտարարություններով այդ ամենը պահել հնարավոր չէ: Իրական մտադրություններն ու տեսլականը դրսեւորվում են գործերով, կայացրած որոշումներով: Անցած ամիսները խորը անհանգստություն են առաջացնում մեր երկրի արտաքին կապերի զարգացման հեռանկարի տեսակետից: Մենք այնպիսի տարածաշրջանում եւ ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ: ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ ի նպաստ հավասարակշռված եւ Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականության»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր