00:00:00

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

03:35, 17 նոյեմբեր 2018

Այսօր, «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆԻկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բացատրություններ է պահանջելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, ինչպես նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւից: «Եթե ես օրինակ որևէ օտարերկրյա դեսպանի՝ ՀԱՊԿ անդամ երկրի դեսպան չհանդիսացող, հրավիրեմ ու պատմեմ դռնփակ նիստի մասին, նույնը կլինի: Եթե նիստը փակ է, ուրեմն փակ խոսակցություն է: Դա դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են անցկացնում, դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ, և ես, իհարկե պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից: Պարզաբանումներ պետք է տա նաեւ Ղազախստանի նախագահը, մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը»,-ասել է Ն. Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպումը, որտեղ Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից, փակագծեր բացել: Ն. Փաշինյանը նաեւ շեշտել է, որ Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայացած հեռախոսազրույցը այս թեմայով է եղել, նա զրույցի ընթացքում վեր է բարձրացրել այն փաստը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր