00:00:00

ՀՊՏՀ պրոռեկտոր Սևակ Խաչատրյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

16:38, 12 նոյեմբեր 2018

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի ուսանողներ ջան, Սիրելի կոլեգաներ և ընկերներ... Այսօր դիմում եմ ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ԺՈՂ-ի/ պրոռեկտորի պաշտոնից ազատվելու համար: Շուրջ 15 տարի գրեթե ամեն օր եղել եմ իմ սիրելի բուհում, սկզբում որպես ուսանող, հետո Ուսանողական խորհրդի նախագահ, իսկ հետագայում որպես պրոռեկտոր: Թե ինչ է տվել ինձ ժողը, ինչ անմոռանալի օրեր եմ ապրել, ինչ ընկերներ եմ ձեռք բերել, պարզապես հնարավոր չէ նկարագրել... Ժողն ինձ տվել է ամենակարևորը. ժողում սիրահարվել ու ընտանիք եմ կազմել: Ես ժողում գիտելիք եմ ստացել, կայացել եմ, սովորել եմ ճիշտը զանազանել ստից... Սիրում եմ իմ բուհն ու բոլորիդ»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր