00:00:00

Վահե Էնֆիաջյանը կառաջադրվի 4-րդ ընտրատարածքում

19:18, 12 նոյեմբեր 2018

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիրելի՛ ընկերներ, բարեկամներ ու համախոհներ Դեկտեմբերի 9-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու 4-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Էրեբունի, Կենտրոն, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանները։ Սպասվող ընտրությունները պետք է ձևավորեն ժողովրդի լիակատար վստահությունը վայելող խորհրդարան։ Հավատալով, վստահելով ու պահանջելով պետք է կերտենք այն Հայաստանը` հանուն որի պայքարում ենք բոլորս։ Յուրաքանչյուրիդ մասնակցությունը չափազանց կարևոր է։ Անհրաժեշտ է` անարդարությունը, կաշառակերությունը, ոչ արդյունավետ կառավարումն ու հակաժողովրդական բոլոր երևույթներն արմատախիլ անելու։ Համոզված եմ, որ միասնական ուժերով և Ձեր վստահության քվեով անելու ենք շատ ավելին, քան կարելի է պատկերացնել։ Ժամանակն է` տնտեսական հեղափոխության, որն ուժեղ պետության կարևորագույն բաղադրիչն է։ Ձեր` Վահե Էնֆիաջյան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր