00:00:00

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն 2019 թվականի պետական բյուջեի նախագծին վերաբերող հարցերի շուրջ

17:11, 12 նոյեմբեր 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն 2019 թվականի պետական բյուջեի նախագծին վերաբերող հարցերի շուրջ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն ընդգծել է, որ բյուջեն պետք է լինի իրատեսական, պահպանի իր ընդգծված սոցիալական ուղղվածությունն ու համաչափությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր