00:00:00

Վլադիմիր Կոլոկոլցեւն ու Վալերի Օսիպյանը քննարկել են իրավապահ ոլորտում փոխգործակցության հրատապ հարցեր

12:41, 12 նոյեմբեր 2018

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցեւը հանդիպեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի հետ: Ողջունելով հայ գործընկերոջը` Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը նշեց, որ մեր երկրներին միավորում են պատմական ամուր արմատներն ու երկարամյա գործընկերային հարաբերությունները, այդ թվում եւ իրավապահ ոլորտում: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետագայում էլ ամրապնդել համագործակցությունը առկա եւ նոր քրեական մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի շրջանակում: Երկկողմ փոխգործակցության արդյունավետ գործիքներից մեկն էլ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության Միավորված կոլեգիան է: Վլադիմիր Կոլոկոլցեւը համոզմունք հայտնեց, որ Կոլեգիայի հերթական նիատը Հհայաստանի Հանրապետությունում, 2019 թվականին, ինչպես միշտ, կանցկացվի բարձր մակարդակով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջպետական օպերատիվ-կանխարգելիչ «Որոնում» գործողությանն ու Ինտերպոլի շրջանակներում համատեղ գործունեությանը վերաբերող հարցեր: Վլադիմիր Կոլոկոլցեւը պատրաստակամություն հայտնեց շարունակելու հայ մասնագետների ուսումնառությունը գերատեսչական ուսումնական հաստատություններում` բարձրագույն կրթության ծրագրերով, ու որակավորման բարձրացման դասընթացներում` հանցավորության դեմ պայքարի առանցքային ուղղություններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր