00:00:00

Կոտայքի մարզում 13-ամյա երեխան ինքնասպանության փորձ է արել

15:15, 10 մարտ 2018 Պատահարներ

Երեկ՝ մարտի 9-ին. արտակարդ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն «դեղորայքային թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է մի երեխա, որտեղ նրան առաջին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրելուց հետո տեղափոխել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, գրում է shamshyan.com-ը։ Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 13-ամյա Մ. Մ.-ն է, ով նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է «ազալեպտին» տեսակի 10-ից ավելի դեղահաբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին տեղեկացրել են, որ Մ. Մ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալու։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում է Կոտայքի մարզի դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր