00:00:00

Փաշինյանը նիստի կեսից կհեռանա

10:35, 01 նոյեմբեր 2018

Ընթանում է Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 21-ը՝ չզեկուցվող, իսկ 1–ը՝ գաղտնի: Այդ թվում նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները հետ վերցնելու եւ համապատասխանաբար Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը ամրացնելու մասին որոշման նախագիծը: Կառավարության նիստում  ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը չի շարունակի նիստը, քանի որ Ազգային ժողովում տեղի է ունենալու վարչապետի ընտրություն և իր փոխարեն նիստը կվարի փոխվարչապետի պաշտոնակատար  Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ վարչապետ չընտրելու դեպքում Ազգային ժողովն իրավունքի ուժով կլուծարվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր