00:00:00

Բուենոս Այրեսում բացել են Դիեգո Մարադոնայի արձանը

04:04, 01 նոյեմբեր 2018 Սպորտ

Արգենտինայի մայրաքաղաքում արձան են բացել Դիեգո Մարադոնայի պատվին, որի 58 տարին լրացել է հոկտեմբերի 30-ին: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը: 4 մետր բարձրությամբ արձանը պատրաստել է տեղացի քանդակագործ Խորխե Մարտինեսը: Բրոնզե հուշարձանը կանգնեցված է Բուենոս Այրեսի հյուսիս – արեւմուտքում՝ «Արխենտինոս Խունիորս» ֆուտբոլային ակումբի մրցասպարեզի մոտ, ակումբ, որտեղ պրոֆեսիոնալ մակարդակով դեբյուտել է աշխարհի ապագա չեմպիոնը: Մարադոնայի երկրպագուները նաեւ նկարել են ֆուտբոլիստի դիմանկարը մարզադաշտի պատերից մեկի վրա: «Մարադոնայի արձանը կանգնեցվել է ի նշան հարգանքի ֆուտբոլիստի վարպետությանը: Ամբողջ աշխարհից մարզասերները կժամանեն Բուենոս Այրես՝ տեսնելու այն: Մարադոնան դարձել է Արգենտինայի հոմանիշը»,- ասել է թանգարանի տնօրեն Սեսար Պերեսը, որը դարձել է արձանի ստեղծման նախաձեռնողը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր