00:00:00

Տիգրանաշենի ոլորանում բախվել են Արցախի պաշտպանության բանակի Mitsubishi-ն ու Opel-ը. կան վիրավորներ

20:15, 09 մարտ 2018 Պատահարներ

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորաններում, բախվել են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Խուրշուդյանի վարած Mitsubishi մակնիշի ՊԲ 6 Մ 900 համարանիշի և Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հենրիկ Մինասյանի վարած Opel Astra մակնիշի 35 ԼG 669 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, ով ընդունել է իր մեղավորությունը։ Ռազմական Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi-ն հաշվառված է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հաշվեկշռում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Opel-ը անդունդը չի գահավիժել՝ շնորհիվ ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշների։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր