00:00:00

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը, եկեղեցին եղել և մնում է հայ ինքնության պահպանման երաշխավորը. Եզրաս Սրբազան

14:15, 18 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը, հակաեկեղեցական տրամադրությունների հրահրումը, ինչպես նաև Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ անհիմն մեղադրանքներն ու բռնաճնշումներն անընդունելի և անթույլատրելի են, այս մասին հայտարարել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Սրբազանն Հայրն ընդգծել է՝ Հայ Եկեղեցին եղել և մնում է սրբազան ազգային ժառանգության պահապանը և հայ ինքնության պահպանման երաշխավորը։

«Դարեր շարունակ Հայոց Եկեղեցին աշխարհի տարբեր անկյուններում համախմբել է իր զավակներին՝ առաջնորդելով նրանց Տիրոջ պատվիրաններով ճանապարհով։ Թող Տերը զորացնի Հայ Եկեղեցին»,- հավելել է Եզրաս Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր